19:01  ,  9 փետրվարի, 2023

«Ուրարտուն» պարտվեց «Զենիթին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» Դուբայում ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի չեմպիոն եւ ընթացիկ առաջնության առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 64-րդ րոպեին տուգանայինից խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը։

Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող  «Ուրարտուն» նախորդ ստուգողական խաղում 0:1 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով