«Ես մեկ անգամ զրուցել եմ Հենրիխ Մխիթարյանի մոր հետ հեռախոսով, քանի որ մի իսպանական ակումբ հետաքրքրված էր Հենրիխի ծառայություններով, դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Մետալուրգում», բայց այդ հետաքրքրությունը մարեց: Հետո երբ նա կրկին սկսեց փայլուն խաղալ Հայաստանի հավաքանում եւ «Շախտյորում» միանգամից շատ թիմեր սկսեցին հետաքրքրվել նրանով: Ինձ վերջերս հարցրին, արժե արդյոք, որ Հենրիխը տեղափոխվի մեկ այլ ակումբ: Ես ասացի, որ դեռ ոչ: Նա պետք է դառնա «Շախտյորի» կայուն առաջատարը, իսկ դրանից հետո տեղափոխվի եվրոպական ակումբենրից մեկը»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Իսպանիայում բնակվող հայտնի ֆուտբոլային գործակալ Արսեն Մինասովը:
Արսեն Մինասովը Ռուսաստանի ամենահատնի ֆուտբոլային գործակալներից է: Մշտապես բնակվում է Իսպանիայում: Հանդիսանում է Ռոման Շիրոկովի, Այզեկ Օկորոնկովի, Ֆրանցիսկո Լիմայի, Օլեգ Սամսոնովի, Իգոր Շեւչենկոյի, Վիկտոր Վասինի, Սոսլան Ջանաեւի եւ շատ այլ հայտնի ֆուտբոլիստների գործակալը:
Արսեն, կպատմե՞ք Ձեր մասին:
Ես ծնվել եմ Կիսլովոդսկում, հայկական ընտանիքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել մանկապատանեկան դպրոցում: Այնուհետեւ ինձ հրավիրեցին Մոսկվա: Խաղացել եմ Ստավրոպոլի «Դինամոյում», Դոնեցկի «Շախտյորում», Կիեւի «Դինամոյի» դուբլում: Խաղացել եմ նաեւ ռուսական առաջին պրոֆեսիոնալ ակումբում` «Ասմարալում»: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա եւ դարձա գործակալ, զուգահեռաբար երեխաների էի մարզում:
Ինչպե՞ս դարձաք ֆուտբոլային գործակալ:
Այնպես ստացվեց, որ ես ընկերացա Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոյի եղբոր Մանոլոյի հետ: Նա նույնպես խաղացել է Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում: Այն ժամանակ նա աշխատում էր «Մալագայում» որպես մարզական տնօրեն: Ես սկսեցի օգնել նրան եւ զբաղվում էի Արեւելյան Եվրոպայով: Լինելով ֆուտբոլիստ` ես լավ էի հասկանում, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլիստի համար գործակալը եւ որոշեցի զբաղվել այդ գործով: Հանձնեցի քնություն եւ ստացա Ռուսաստանի ֆուտբոլի միության 4 համարի արտոնագիրը: Իմ առաջին քայլը ընկերոջս` Էռաստ Օսիպյանին օգնելն էր: Նա խորհդային տարիներին հանդես էր եկել «Արարատում»: Այնուհետեւ եղան նաեւ այլ ֆուտբոլիստներ եւ դա դարձավ իմ մասնագիտությունը:
Դուք նաեւ հանդիսանում եք Ֆուտբոլային գործակալների ասոցացիայի հիմնադիրներից մեկը:
Ժամանակին Ռուսաստանի առաջատար գործակալները որոշեցին միավորվել եւ ստեղծել ֆուտբոլային գործակալների ասոցիացիա, որը պետք է կարգավորեր գործակալների գործունեւոյթյունը:Այն ժամանակ ֆուտբոլիստներն ընդհանրապես պաշտպանված չէին: ՌՖՄ կանոնակարգը հաշվի չէր առնում շատ կարեւոր հարցեր: Մենք փորձում էինք պաշտպանել ֆուտբոլիստների իրավունքները: Այնուհետեւ այդ ասոցիացիայի հիմքի վրա ստեղծվեց արհեստակցական միություն, բայց ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն գործակալը չի կարող լինել հիմնադիր անդամ եւ բնականաբար ես դուրս եկա արհեստակցական միությունից, եւ այն դարձավ ինքնուրույն կառույց: Մենք հասկացրեցինք ֆուտբոլային միությանը, որ կա մի կառույց, որը կարող է պաշտպանել ֆուտբոլիստների իրավունքերը:
Դուք մինչեւ այժմ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանի գործակա՞լն եք:
Այո, ես մինչեւ հիմա նրա գործակալն եմ, բայց այս պահին նրա մոտ ստեղծագործական դադար է, եթե դա այդպես կարելի է անվանել: Ես վերջերս հանդիպեցի նրան իր հոր հոբելյանին: Ես ոչ միայն նրա խոսքերից այլ նաեւ աչքերից հասկացա, որ նա ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ: Վերջին յոթ ամիսները Գոհարյանը չէր զբաղվում ֆուտբոլով: Նա փորձում էր բիզնեսով զբաղվել: Չգիտեմ, որքանով դա իրեն հաջողվեց: Այժմ նրա մոտ նոստալգիա է: Նա արդեն մեծացել է եւ գիտակցում է այն բոլոր սխալները, որոնք գործել է: Հովհաննեսի որակները թույլ են տալիս նրան լինել շատ լավ ֆուտբոլիստ: Նա դա ապացուցել է Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում, ինչպես նաեւ ԲԱՏԵ-ում հանդես գալով, բայց ինչպես եւ շատ երիտասարդներ նա թույլ տվեց շատ սխալներ, բայց փառք Աստծո այդ ամենը գիտակցեց: Ես շատ եմ ցանկանում որպեսզի նա վերադառնա: Ես դա կհամարեի իմ եւս մեկ հաղթանակը: Շիրոկովի հետ պատմությունը ես նույնպես համարում եմ իմ եւ իմ թիմի փոքրիկ հաղթանակը: Ռոմանը նույնպես դժվար պահեր էր ապրում եւ մենք միշտ նրա կողքին էինք:
Այլ հայ մարզիկների հետ աշխատե՞լ եք:
«ԲՄԱ-Էներգիայի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն իմ լավ ընկերն է: Մենք ծանոթ ենք վեց տարեկանից: Նա նույնպես Կիսլովոդսկից է: Միասին խաղացել ենք նույն մանկական թիմում: Ես եւ իմ գործընկերները օգնում ենք նրան, ինչով կարող ենք: Եվ դա նույնպես հայկական հպարտություն է, այն որ մենք օգնում ենք մեր հայրենակիցներին: Բացի այդ ես ժամանակի փորձեցի համագործակցել Հրայր Մկոյանի հետ, բայց ցավոք ոչինիչ չստացվեց: Նա շատ արդար տղա է, ով հեշտ է վտահում մյուսներին եւ ցավոք նրա ճանապարհին կանգնեցին մարդիկ, ում մոտ առաջին տեղում դրված չէր ֆուտբոլիստի կարիերայի հարցը եւ նրանք «քաշեցին» Հրայրին: Այդ մարդիկ խորհուրդ տվեցին Մկոյանին ստորագրել մի պայմանագիր, որը պետք չէր, որ նա ստորագրեր: Եվ արդյունքում նրա մոտ կարիերայի փոքր անկում եղավ: Դա նրա որոշումն էր: Ինձ իհարկե շատ ցավալի է: Ես նրա հետ անձամբ ծանոթ չէի: Մենք խոսում էինք հեռախոսով: Նա լավ առաջարկ ուներ Խաբարովսկից: Պայմանագրի պայմանները թույլ էին տալիս իրեն ցանկացած պահի տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ: Բացի այդ Գրիգորյանը շատ էր ցանկանում տեսնել Մկոյանին իր թիմում: Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ արդյունքներ է ցուցադրում Գրիգորյանի թիմիը: Իհարկե թիմը խաղում է Առաջին լիգայում եւ ֆինանսական մեծ հնարավորություններ չունի, բայց Մկոյանի համար այն կարող էր ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու լավ ցատկ լինել: Ես դրանում վստահ եմ:
Բայց Խաբարովսկում ամռանը կենտրոնական պաշտպանի պահանջ դեռ կար: Նրանք գնեցին Հայաստանի ազգային հավաքականի մյուս կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանանին:
Սաշան շատ էր ցանկանում, որ իր թիմում հայ ֆուտբոլիստ խաղա: Նրա մոտ ուժեղ նոստալգիա է: Այս տարի նա Հայաստանում հանդիպեց իր հորը, ում չէր տեսել երկար տարիներ: Ճիշտն ասած, նա մի քիչ նեղացած էր Մկոյանի արարքից, քանի որ պայմանագիրն արդեն կնքված էր, բայց արդյուքնում եղավ այն, ինչ եղավ:
Հայ ֆուտբոլիստներից բոլորը առանձնացնում են Հենրիխ Մխիթարյանին եւ Յուրա Մովսիսյանին: Այլ ֆուտբոլիստների խաղին հետեւո՞ւմ եք:
Այո, իհարկե: Ինձ շատ են դուր գալիս «Մետալուրգի» տղաները: Նույն Արզումանյանը, կարծում եմ դեռ չի խաղացել իր լավագույն խաղերը: Այն ինչ տեղի ունեցավ նրա հետ Լեհաստանում շատ տխուր էր, բայց կարծում եմ նա դեռ իրեն կդրսեւորի:
Ինչպիսի՞ թիմերում կարող են խաղալ հայ ֆուտբոլիստները:
Շատ դժվար է այդ մասին ասել: Մենք մինչ այժմ չգիտենք հայ ֆուտբոլիստների ներուժը: Հայաստանի առաջնությունը չի ցուցադրվում հեռուստատեսությամբ: Հայաստանը թեեւ մոտ է, բայց միեւնույն ժամանակ բավական հեռու է: Ես Հայաստանում եղել եմ ընտանեկան գործերով: Հասցրեցի դիտել «Արարատ» – «Միկա», «Իմպուլս» – «Փյունիկ» հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, արագությունները այն չեն: Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ պատրաստված են, բայց ես խոսում եմ թիմային արագությունների մասին: Այսօր Ռուսաստանի առաջնությունը իր որակյալ լեգիոներների շնորհիվ շատ առաջ է գնացել: Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում համարվում են լեգիոներներ: Երբ հարց է առաջանում ընտրել հայ, թե սերբ կամ բրազիլիացի ֆուտբոլիստների, կշեռքի նժարը թեքվում է ոչ դեպի հայերի կողմ: Վերջին ժամանակներս շատ են խոսում Հայաստանի հավաքականի մասին, դա թիմի վերջին տարում ցուցադրած լավ խաղի արդյունքն է:
Շատ ֆուտբոլիստներ ունեն գործակալներ, բայց շատերն էլ ցանկանում են իրենք լուծեն իրենց հարցերը, կամ էլ նրանց շրջապատում են այսպես կոչված սիրողական մանսագետները: Նույն Մխիթարյանը չունի սեփական գործակալ:
Իմ հստակ կարծիքով, ֆուտբոլիստը պետք է ունենա գործակալ: Ես դա չեմ ասում նրա համար, որ ինքս գործակալ եմ: Մեսին ունի իր գործակալը, Ռոնալդուն նույնպես: Զիդանն ուներ երկու գործակալ: Մարզիչները նույնպես ունենում են գործակալներ: Գործակալը մարդ է, ով զբաղվում է ֆուտբոլիստի բոլոր հարցերով: Ուկրաինայում եւ Ռուսատանում շատ ֆուտբոլիստներ իրենք են զբաղվում իրենց հարցերով, քանի որ այստեղ դեռ այդքան էլ զարգացած չէ այս ոլորտը: Բացի այս, թիմերն են հաճախ դեմ լինում գործակալներին: Իրենք կարծում են, որ ինքնուրույն կարող են լուծել իրենց հարցերը: Ինչ վերաբերում է Հենրիխին, ապա նա շատ խելացի տղա է: Ես կցանկանայի աշխատել նրա հետ, բայց կարծում եմ այն իրավիճակում որ նա այժմ գտնվում է եւ այն համբավը, որ ունի նրան գործակալ պետք չէ: Ես մեկ անգամ զրուցել եմ նրա մոր հետ հեռախոսով, քանի որ մեկ իսպանական ակումբ հետաքրքրված էր Հենրիխի ծառայություններով, դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Մետալուրգում», բայց այդ հետաքրքրությունը մարեց: Հետո երբ նա կրկին սկսեց փայլուն խաղալ Հայաստանի հավաքանում եւ «Շախտյորում» միանգամից շատ թիմեր սկսեցին հետաքրքրվել նրանով: Ինձ վերջերս հարցրին, արժե արդյոք, որ Հենրիխը տեղափոխվի մեկ այլ ակումբ: Ես ասացի, որ դեռ ոչ: Նա պետք է դառնա «Շախտյորի» կայուն առաջատարը, իսկ դրանից հետո տեղափոխվի եվրոպական ակումբենրից մեկը: Ես կարող եմ ձեռքիս մատերի վրա հաշվել այն թիմերը, որոնք արժանի են, որ Հենրիխն այնտեղ խաղա:
Հաճա՞խ եք լինում Հայաստանում:
Ես եղել եմ անցյալ տարի Հայաստան – Ռուսաստանի խաղին: Իսկ այս տարի եկել էի զարմուհուս հարսանիքին: Մինչ այդ եղել էի խորհրդային ժամանակներում: Ես ունեմ խաչքարերի լուսանկարների մեծ հավաքածու: Ես դրանք լուսանկարում եմ, որտեղ էլ հանդիպեմ:
Խոսո՞ւմ եք հայերեն:
Ցավոք, վատ եմ խոսում: Եվ ճիշտն ասած, վախենում եմ խոսելիս սխալվեմ: Իմ տատիկը 90 տարի ապրեց Ռուսաստանում, այդպես էլ ռուսերեն չսովորելով: Միայն երբ իր մոտ էի լինում, մենք խոսում էինք հայերեն: Բայց չնայած դրան, ես ինձ ավելի հայ եմ զգում, քան հայերեն խոսացող շատ հայեր: Ես երբեք չեմ ամաչել, այլ միշտ հպարտացել եմ իմ ազգությամբ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել հայոց պատմությունը: Շատ եմ կարդում հայ հանճարների մասին: Միշտ ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ եւս մեկ հայ հաջողության է հասել:
Ինչպիսի՞ ֆուտբոլային նախասիրություններ ունեք:
Ես սիրում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքակներին: Ռուսաստան – Հայաստան խաղում սատարում էի հայերին, չնայած Ռուսաստանի հավաքականում խաղում էին իմ ֆուտբոլիստները: Քանի որ ապրում եմ Իսպանիայում, ինձ հետաքրքիր է իսպանական ֆուտբոլը, հատկապես «Բարսելոնայի» խաղը: Ես շատ կցանկանայի երկրպագել «Արարատին», բայց ցավոք ես չեմ տեսնում նրան: «Արարատը» նոստալգիա է: Ես յոթ տարեկան էի, երբ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթն ու դարձավ չեմպիոն: Ես բոլոր ֆուտբոլիստերին անգիր գիտեի, դիտում էի բոլոր հանդիպումները, նույնիսկ, ոտանավոր գիտեի «Արարատի» մասին: Մեկ անգամ հայրս ինձ վերցրեց մի մեծ միջոցառման: Ես կանգնեցի սեղանին եւ արտասանեցի:
Пусть над небом Еревана солнце вам хрусталью льет
Обнимите Иштояна, поцелуйте Симоняна
И, как говорит народ, дело ваше не умрет!
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում