Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց ֆրանսիացի Ռիշար Գասկեն։
Եզրափակիչում աշխարհի 67-րդ ռակետը մրցեց 12-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։
36-ամյա Գասկեն 2018 թվականից հետո առաջին անգամ հասավ հաղթանակի ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) շարքի մրցաշարում։ Նա ստացավ 250 վարկանիշային միավոր եւ 97 հազար դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում