16:32  ,  25 հոկտեմբերի, 2012

Արտակ Ալեքսանյան. Հայաստանի համար Ռոման Բերեզովսկին լեգենդ է

Հայաստանի համար Ռոման Բերեզովսկին լեգենդ է, ասել է «Խիմկիի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

«Ես խաղացել եմ Ռուսաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականում: Սակայն որոշեցի հանդես գալ Հայաստանի կազմում, որովհետեւ Հայստանն իմ հայրենիքն է: Ես սիրում եմ Ռուսաստանն ու ապրել եմ այստեղ գրեթե իմ ամբողջ կյանքը, բայց երբ լսում եմ Հայաստանի օրհներգը, այլ ապրումներ եմ ունենում: Ես խոսում եմ այսպես, քանի որ համեմատելու հնարավորություն եմ ունեցել:

Երբ տեղափոխվեցի «Խիմկի», շատ հաճելի էր Ռոման Բերեզովսկիի հետ հանդես գալ նույն թիմում: Հայաստանում նա լեգենդ է: Նա մեր հպարտությունն է»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում