Kickstarting his #NittoATPFinals campaign with a W! pic.twitter.com/nyK2moofgJ
— ATP Tour (@atptour) November 14, 2022
Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնությունում հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը, որը «Կարմիր» խմբում մրցել է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության է հասել 6:4, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 40 րոպե։
Խմբի մյուս դիմակայությունում մրցել են ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւն ու Անդրեյ Ռուբլյովը։ 6:7 (7:9), 6:3, 7:6 (9:7) հաշվով հաղթել է Ռուբլյովը։
Առաջնության մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում