23:54  ,  20 մարտի, 2012

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» երկու խաղացողներին

Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է իր կազմն ուժեղացնել «Նյուքասլի» հենակետային կիսապաշտպան Շեյկ Տիոտեյի եւ դարպասապահ Թիմ Կրուլի միջոցով, հաղորդում է The Independent-ը: Այս երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար Ռոման Աբրամովիչի թիմը պատրաստ է ներդնել 36 միլիոն եվրո:

12 միլիոն եվրո «Չելսին» պետք է վճարի հոլանդացի Թիմ Կրուլի դիմաց, իսկ Կոտ դ՝Իվուարի հավաքականի կիսապաշտպան Շեյկ Տիոտեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 24 միլիոն եվրո: Կոտդիվուարցու ծառայություններով հետաքրքվում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով