10:35  ,  11 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Ո՞ր թիմին է երկրպագելու Կառլո Անչելոտին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե աշխարհի առաջնության ժամանակ որ թիմերին է երկրպագելու։ Իտալիայի հավաքականը չի նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

«Իհարկե, դիտելու եմ աշխարհի առաջնության խաղերը։ Երկրպագելու եմ Բրազիլիային, Խորվաթիային, Իսպանիային, Ֆրանսիային, Ուրուգվային, Գերմանիային․․․ Երկրպագելում եմ իմ խաղացողներին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է MadridXtra-ն։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Այդ օրը տեղի կունենա մեկ հանդիպում Քաթարի եւ Էկվադորի մասնակցությամբ։ Եզրափակիչը դեկտեմբերի 18-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով