23:38  ,  20 մարտի, 2012

Շունինը կարող է «Դինամոյի» մեկնարկային կազմում լինել

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը կմասնակցի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ հանդիպմանը, գրում է «Советский спорт»-ը:

Աղբյուրը հայտնում է, որ 25-ամյա դարպասապահը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ հավանականությունը մեծ է, որ նա խաղադաշտ դուրս կգա դինամոյականների մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերայի պատուհանի ժամանակ «Դինամոյի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով նախորդ հանդիպումներում խաղացել է առանց փոխարինման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում