Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
«Քյոլնը» առաջինը հասավ հաջողության։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո 30-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի պաշտպան Բենո Շմիցը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին եւ հասան կամային հաղթանակի։ Ադամյանը փոխարինվեց 80-րդ րոպեին։
«Քյոլնը» 17 միավորով 12-րդն է, «Բայերը» վաստակել է 15 միավոր եւ 13-րդն է։
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Քյոլն» - «Բայեր»՝ 1:2 (տեսանյութ)
Բենո Շմից, 30 - Նադիմ Ամիրի, 65, Մուսա Դիաբի, 71
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում