20:51  ,  29 հոկտեմբերի, 2022

Մեսի, Նեյմարի, Մբապեի գոլերը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Տրուային» եւ հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը եւ հարձակման եռյակը՝ արգենտինացի Լիոնել Մեսին, բրազիլացի Նեյմարը եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լանսից»։ «Տրուան» 12-րդն է՝ 13 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

ՊՍԺ - «Տրուա»՝ 4:3 (տեսանյութ)

Կառլոս Սոլեր, 24, Լիոնել Մեսի, 55, Նեյմար, 62, Կիլիան Մբապե, 75, 11մ - Մամա Բալդե, 3, 52, Անտե Պալավերսա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով