21:44  ,  20 մարտի, 2012

2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Լիսաբոնը

2014թ. ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Լիսաբոնի  «Էշտադիու դու Բենֆիկայում»: Նույն թվականի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կընդունի Թուրինի «Յուվենտուս Ստեդիումը», հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիսաբոնը եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչ չի ընդունել 1967-ից, երբ «Սելթիկը» հաղթեց «Ինտերին: «Էշտադիու դու Բենֆիկայում» կայացել է Եվրո-2004-ի եզրափակիչը:

ՈւԵՖԱ-ն նաեւ որոշել է, որ 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ ֆուտզալի 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչը փուլը կընդունի Բելգրադը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով