Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հայ թենիսիստի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որն առավելության է հասել 7:5, 7:6 (11:9) հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 59 րոպե։ Առաջին շրջանում Խաչանովն ազատ էր։
Սեբաստիան Կորդայի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկան։
Անտվերպենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 648 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում