Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճեց 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 15-25-ն ընթանում է գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունը:
Հոկտեմբերի 15-ին Էլմիրա Կարապետյանն օդամիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ տեղից անցել էր եզրափակիչ փուլ:
Եզրափակչում նա բարելավել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր, եզրափակել է 5-րդ տեղում՝ նվաճելով օլիմպիական ուղեգիր: Մրցմանը խաղարկվում էր 4 ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում