DANIIL. MEDVEDEV. @ktf_kz | #AstanaOpen pic.twitter.com/gL0UEbvp5a
— ATP Tour (@atptour) October 7, 2022
Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Աստանայի (Ղազախստան) ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ռուսաստանցի թենիսիստը 6:1, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։
Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը 4:6, 3:6 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում