Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։ Լոնդոնի «Արսենալը» տանը 3:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին» եւ 2 խաղից հետո A խմբի առաջատարն է՝ 6 միավոր։ «Բուդյո-Գլիմտը» 3 խաղից հետո 4 միավորով երկրորդ տեղում է։
Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», որը երրորդ խաղում 5:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Ցյուրիխին»։
C խմբում իտալական «Ռոման» ընդունեց իսպանական «Բետիսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
«Բետիսը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» երրորդն է՝ 3 միավոր։ 4 միավորով երկրորդ տեղում է բուլղարական «Լուդոգորեցը», որը 1:1 հաշվով խաղաց Ֆինլանդիայի «ՀԻԿ Հելսինկիի» հետ։
A late goal means it's a defeat tonight.
— AS Roma English (@ASRomaEN) October 6, 2022
#ASRoma #UEL #RomaBetis pic.twitter.com/DLY4jYvPcF
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում