18:40  ,  20 մարտի, 2012

Մեսիին ակումբային ռեկորդից բաժանում է մեկ գոլ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պաշտոնական հանդիպումներում խփած գնդակների հաշվարկում ընդամենը մեկ գնդակ է զիջում ակումբի լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսին, հաղորդում է Sky Sports-ը:

Մինչեւ վերջերս համարվում էր, որ Ռոդրիգեսը 235 գնդակ է խփել, սակայն ավելի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա 232 գոլի հեղինակ է:

Լիոնել Մեսին 24 տարեկանում հասցրել է կատալոնական ակումբի կազմում խփել 231 գնդակ եւ Իսպանիայի առաջնության արդեն հաջորդ տուրում «Գրանադայի» հետ խաղում կարող է բարելավել ակումբային ռեկորդը:

Պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում խփած գնդակների հաշվարկում ռեկորդակիրը Պաուլինո Ալկանտարան է, որ 357 հանդիպումներում 369 գնդակ է խփել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով