17:53  ,  20 մարտի, 2012

Մարատ Սաֆինն ամուսնանում է մոդելի հետ

Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերի կրկնակի հաղթող Մարատ Սաֆինն ամուսնանում է ռուսաստանցի մոդել Աննա Դրուզյակայի հետ:

32-ամյա Սաֆինն ու Դրուզյական ամուսնությունը կգրանցեն Մոսկվայում, իսկ հարսանիքը կլինի Նյու Յորքում: Նրանց ընկերների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ որոշվել է հանդիսությունը կազմակեպել ԱՄՆ-ում:

Մարատի քույրը՝ Դինարա Սաֆինան ասել է, որ Աննա հանգիստ, խելացի մարդ է եւ շատ է սիրում աշխարհի նախկին առաջին ռակետին, փոխանցում է Советский Спорт-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում