Ֆուտբոլի Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի «Տեկոս» - «Դորադոս» (2:1) հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ֆուտբոլիստների զանգվածային բախում: 36-րդ րոպեին երկու ֆուտբոլիստների վիճաբանությունը վերածվել է երկու թիմերի կռվի: Հինգ րոպե տեւած ծեծկռտուքից հետո մրցավարը ինը կարմիր քարտ է ցույց տվել` հինգը` «Տեկոսին», չորսը` «Դորադոսին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում