17:31  ,  20 մարտի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Վստահ եմ՝ Եվրո-2012-ը կանցկացվի բարձր մակարդակով

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հուսով է, որ Եվրո-2012-ի ընտրական Ա խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճելու Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները։

«Լեհաստանը շատ լավ է նախապատրաստվում Եվրոպայի առաջնությանը։ Բոլոր ստադիոնները պատրաստված են բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ Եվրո-2012-ը կանցկացվի բարձր մակարդակով։

Մենք ուրախացանք` իմանալով, որ Ռուսաստանի հավաքականը նույն խմբում է հայտնվել Լեհաստանի, Չեխիայի, եւ Հունաստանի թիմերի հետ։ Վիճակահանությունից հետո այս չորս երկրների ներկայացուցիչները հայտարարեցին, որ խմբից դուրս չգալը մեծ անհաջողություն կլինի իրենց համար։ Սակայն պետք չէ թերագնահատել այս քառյակին։ Չորս հավաքականներն էլ կարող են պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Հուսով եմ, որ խմբից դուրս կգան Լեհաստանի եւ Ռուսաստանի հավաքականները»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով