16:54  ,  20 մարտի, 2012

Քրիստոֆեր Սամբայի վրա բանան է նետել «Անժիի» երկրպագուն

Մոսկվայի «Լոկոմոտիվը» մարտի 20-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված է, որ Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրի «Լոկոմոտիվ» - «Անժի» (1։0) հանդիպումից հետո Մախաչկալայի ակումբի պաշտպան Քրիստոֆեր Սամբայի վրա բանան նետողը «Անժիի» երկրպագուներից է եղել, գրում է Sports.ru-ն։

Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո երկրպագուներից մեկը VIP տրիբունայից բաբան էր նետել «Անժիի» պաշտպան Քրիստոֆեր Սամբայի վրա։ Ֆուտբոլիստը վերցրել էր բանանը եւ հետ էր նետել տրիբունա։

Մոսկովյան ակումբի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ տեսախցիկները ֆիքսել են բանան նետած երկրպագուին եւ պարզվել է, որ դա «Անժիի» երկրպագուներից մեկն է եղել։ Հանդիպման ընթացքում ֆուտբոլասերն «Անժիի» երկրպագուների տրիբունայից տեղափոխվել է VIP տրիբունա, որտեղից էլ բանան է նետել Կոնգոյի հավաքականի խաղացողի վրա։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում