Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը վստահ հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանող ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 111-րդ ռակետ, ամերիկացի Ստեֆան Կոզլովի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 1 րոպե։
Երկրորդ շրջանում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշը (58)։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 60,1 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում