16:03  ,  20 մարտի, 2012

IFFHS. «Բարսելոնան»՝ տասնամյակի լավագույն ակումբ

Ֆուտբային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) մարտի 20-ին հրապարակել է 2001-2011 թթ. Եվրոպայի 600 լավագույն ակումբների ցուցակը։

Առաջին տեղում կատալոնական «Բարսելոնան» է, իսկ Մադրիդի «Ռեալը» հայտնվել է չորրորդ տեղում։ Լավագույն եռյակում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Արսենալը»։

Հայկական ակումբներից 600-յակում տեղ են գտել «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Արարատը», «Ուլիսը» եւ «Շիրակը»։

1. «Բարսելոնա» (Իսպանիա) – 2917 միավոր

2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 2793

3. «Արսենալ» (Անգլիա) – 2618

4. «Ռեալ» (Իսպանիա) – 2569

5. «Ինտեր» (Իտալիա) – 2567

6. «Բավարիա» (Գերմանիա) – 2544

7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 2538

8. «Միլան» (Իտալիա) – 2490

9. «Չելսի» (Անգլիա) – 2412

10. «Ռոմա» (Իտալիա) – 2140

 

187. «Փյունիկ» (Հայաստան) – 611

264. «Միկա» (Հայաստան) – 500

292. «Բանանց» (Հայաստան) – 465

545. «Արարատ» (Հայաստան) – 237

562. «Ուլիս» (Հայաստան) – 228

565. «Շիրակ» (Հայաստան) – 226

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում