Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կընդունի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:
Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը.
Գլխավոր մրցավար՝ Ալեխանդրո Խոսե Էրնանդես (Իսպանիա)
Մրցավարի օգնականներ՝ Խոսե Նարանխո, Դիեգո Սանչես Ռոխո (Իսպանիա)
Չորրորդ պաշտոնյա՝ Ալեխանդրո Մունյիս Ռուիս (Իսպանիա)
ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Յանիս Մեժեցկիս (Լատվիա):
«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին եւ կմեկնարկի 21:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում