13:40  ,  20 մարտի, 2012

The Sun. Իգուաինը՝ Ջեկոյի փոխարեն

«Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից, հաղորդում է The Sun-ը։

26-ամյա հարձակվողը չի ցանկանում մնալ մի ակումբում, որտեղ իրեն խաղային քիչ ժամանակ է հատկացվում, իսկ արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի վերադառնալով հարձակման գծում մրցակցությունն ավելի մեծացավ։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է Ջեկոյին փոխանակել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ։ «Ռոբերտո Մանչինին վաղուց է երազում Ագուերո – Իգուաին հարձակողական զույգի մասին»,- գրում է The Sun-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ջեկոն 24 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում եւ դարձել է 13 գոլի հեղինակ։ Բոսնիացին ընդամենը 8 հանդիպումներում է խաղադաշտ դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով