12:57  ,  20 մարտի, 2012

«Բարսելոնան» Նեյմարի համար նախնական 14.5 միլիոն է վճարել «Սանթոսին»

Կատալոնական «Բարսելոնան» նախնական 14.5 միլիոն եվրո է վճարել բրազիլական «Սանթոսին»19-ամյա հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար, հաղորդում է Cadena Ser-ը։

Տրանսֆերի ընդհանուր գումարը կազմելու է 58 միլիոն եվրո։ Ըստ համաձայնագրի՝ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվելու 2014 թվականին։

Եթե «Սանթոսը» Նեյմարին վաճառի այլ ակումբի, ապա բրազիլական ակումբը պետք է 20 միլիոն եվրո փոխհատուցում վճարի «Բարսելոնային»։

Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով