13:06  ,  20 մարտի, 2012

Ռոման Աբրամովիչը կհրավիրի Յուրգեն Կլոպին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջիկայում մարզչական աշխատանքը կարող է շարունակել Լոնդոնի «Չելսիում»։

Daily Mail-ը հաղորդում է, որ Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրասվում է պաշտոնական առաջարկ անել գերմանացի մասնագետին, ում պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը։

Յուրգեն Կլոպը 2008-ից է գլխավորում Դորտմունդի «Բորուսիան»։ Նախորդ տարի դորտմունդցիները նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ընթացիկ մրցաշրջանում գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Բավարիային» գերազանցելով 5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով