12:29  ,  20 մարտի, 2012

Մոուրինյոն ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

France Football հեղինակավոր թերթը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների ցուցակը։

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է։ Պորտուգալացու տարեկան աշխատավարձը կազմում է 14.8 միլիոն եվրո։

Լավագույն եռյակում են նաեւ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ու կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան։

1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ») –14.8 միլիոն եվրո

2. Կարլո Անչելոտի (ՊՍԺ) –13.5 միլիոն

3. Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնա») – 9.5 միլիոն 

4. Արսեն Վենգեր («Արսենալ») – 9 միլիոն 

5. Գուս Հիդինկ («Անժի») – 8.6 միլիոն 

6. Ֆաբիո Կապելո (Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ) – 8.5 միլիոն 

7. Սեր Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ) – 8 միլիոն 

8. Դիկ Ադվոկատ (Ռուսաստանի հավաքական) – 7 միլիոն 

9. Խոսե Կամաչո (Չինաստանի հավաքական) – 6.1 միլիոն 

10. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի») – 5.9 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում