11:20  ,  20 մարտի, 2012

«Բավարիան» պայմանագիր կնքեց Դանթեի հետ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի պաշտպան Դանթե Կոշտան ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Kicker-ը։

28-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Բավարիան» կվճարի 4.7 միլիոն եվրո։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Դանթեն 25 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում։

Հիշեցնենք, որ մրցաշրջանից վերջում «Բավարիային» է միանալու նաեւ Շվեյցարիայի հավաքականի եւ «Բազելի» 20-ամյա կիսապաշտպան Ջերդան Շակիրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում