10:55  ,  20 մարտի, 2012

«Շախտյորի» խաղացողը հետաքրքրել է «Միլանին»

Դոնեցկի «Շախտյորի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել եվրոպական ակումբները։

The Sun-ի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է իտալական «Միլանի» հետաքրքրության ոլորտում։ Նախկինում հաղորդվում էր, որ բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» ու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», սակայն ուկրաինական ակումբը չի պատրաստվում ֆուտբոլիստին վաճառել ցածր գնով։

Հիշեցնենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» Վիլյանի դիմաց առաջարկել էր 20 միլիոն եվրո, սակայն «Շախտյորը» մերժել էր Ռոման Աբրամովիչի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում