10:30  ,  20 մարտի, 2012

France Football. Մեսին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Ֆրանսիական France Football թերթը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։

Առաջին տեղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է, ում տարեկան եկամուտը կազմում է 33 միլիոն եվրո (10.5 միլիոն՝ աշխատավարձ, 1.5 միլիոն` պարգեւավճարներ, 21 միլիոն՝ գովազդային պայմանագրեր):

Երկրորդ տեղում «Լոս Անջելես Գելեքսի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն է: Անգլիացու տարեկան եկամուտը կազմում է 31.5 միլիոն եվրո, որից 26 միլիոնը ֆուտբոլիստը ստանում է գովազդներից։

Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու տարեկան եկամուտը կազմում է 29.2 միլիոն եվրո։ Ռոնալդուն գովազդներից ստանում է 15,5 միլիոն եվրո, գրում է sports.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում