Մոսկվայի «Սպարտակը» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Պաոլո Վանոլիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցեց «Ենիսեյի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Մայիսի 29-ին անցկացվելիք եզրափակիչում «Սպարտակի» մրցակիցը կլինի Մոսկվայի «Դինամոն», որը կիսաեզրափակիչում 3։0 հաշվով պարտության էր մատնել Վլադիկավկազնի «Ալանիային»։
Ռուսաստանի գավաթ, կիսաեզրափակիչ
«Սպարտակ» - «Ենիսեյ»՝ 3։0
Կվինսի Պրոմես, 22, Զելիմխան Բակաեւ, 57, Ալեքսանդր Սոբոլեւ, 87
WE'RE GOING TO THE CUP FINAL pic.twitter.com/oB4GPDPZ8R
— FC Spartak Moscow (@fcsm_eng) May 11, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում