19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը Մադրիդի «Մասթերսում» հաղթելուց հետո հրաժարվել է մասնակցել այս շաբաթ անցկացվող Հռոմի «Մասթերս» մրցաշարին, հաղորդում է ESPN-ը։
Համաշխարհային դասակարգման 9-րդ համար Ալկարասը կորտ կվերադառնա Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 5-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի մրցաշարում Ալկարասը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում