23:45  ,  19 մարտի, 2012

Մկրատ, թուղթ, քար. Ռիբերին ու Կրոոսը վեճը հարթել են յուրովի. Էֆենբերգը վրդովված է

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի «Հերտա» - «Բավարիա» (0:6) խաղում տուգանային հարվածն իրացնելիս մյունխենցիների ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերին ու Տոնի Կրոոսը միայն մանկական «մկրատ, թուղթ, քար» խաղի օգնությամբ էին որոշել, թե ով է կատարելու հարվածը: Հաղթել էր Ռիբերին:

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ստեֆան Էֆենբերգը վրդովմունք է արտահայտել մրցակցի եւ խաղի նկատմամբ մյունխենցիների ծաղրական վերաբերմունքի կապակցությամբ, հայտնում է Sky90-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում