22:39  ,  19 մարտի, 2012

Մենի Պակյաոյին երազում աստված խորհուրդ է տվել ավարտել կարիերան

Ֆիլիպինների կոնգրեսական, պրոֆեսիոնալ բռնցքամարտի մի քանի քաշային կարգերում տիտղոսակիր, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Մենի Պակյաոն դարձյալ ակնարկել է, որ Ֆլոյդ Մեյվեյզերի հետ մենամարտը կարող է եւ չկայանլ: Մոլի հավատացյալ Պակյաոն հայտարարել է, որ «աստված երազում խորհուրդ է տվել իրեն ավարտել բռնցքամարտիկի կարիերան», հաղորդում է The Manilla Times-ը:

Պակյաոն խոստացել է մինչեւ ռինգից հեռանալը պարտաճանաչ կատարել իր գործը: Հունիսի 9-ին Լաս Վեգասում սուպերթեթեւ քաշային կարգում WBO վարկածով գոտու համար Պակյաոն կմենամարտի Թիմոթի Բրեդլիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում