21:33  ,  19 մարտի, 2012

Մոսկովյան դերբիում հաղթեցին բանակայինները

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 1:2 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:

Հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդ» նախկին խաղացող Զորան Տոշիչը` առաջ մղելով բանակայիններին:

Երկրորդ խաղակեսում Արտյոմ Ձյուբան վերականգնեց հավասարությունը, սակայն 11 րոպե անց Սեյդու Դումբիան խփեց իր 27-րդ գոլը Ռուսաստանի առաջնությունում` հաղթանակ բերելով ԲԿՄԱ-ին:

Բանակայինները հավաքեցին 64 միավոր եւ շարունակում են մրցավազքը առաջին տեղի համար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Սպարտակը 59 միավորով 5-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր

«Սպարտակ» - ԲԿՄԱ` 1:2

Ձյուբա 51 – Տոշիչ 37, Դումբիա 62

A խումբ

խ

մ

1

Զենիթ

35

70

2

ԲԿՄԱ

35

64

3

Լոկոմոտիվ

35

60

4

Դինամո

35

59

5

Սպարտակ

35

59

6

Ռուբին

35

57

7

Անժի

35

56

8

Կուբան

35

54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում