20:56  ,  19 մարտի, 2012

Սուարեսը չի հեռանում

«Լիվերպուլի» ռմբարկու Լուիս Սուարեսը հերքել է լուրերը, թե մտադիր է փոխել ակումբը:

 «Ես կշարունակեմ խաղալ իմ ֆուտբոլը «Լիվերպուլում»: Ես դեռ մի քանի տարի ունեմ պայմանագրով եւ պատրաստվում են վայելել այդ տարիները: Իմ ընտանիքը եւս այստեղ շատ երջանիկ է», - Սուարեսի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուարեսը հայտարարել էր, որ ուրախ կլիներ նույն թիմում խաղալ Դիեգո Լուգանոյի հետ, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում