20:24  ,  19 մարտի, 2012

Մուամբայի սիրտն արդեն աշխատում է առանց օգնության

Անգլիական «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբայի վիճակը մնում է ծանր, սակայն նրա սիրտն արդեն աշխատում է առանց արհեստական օգնության, հաղորդում է  Sky Sports-ը:

The London Chest Hospital-ում գտնվող ֆուտբոլիստն արդեն կարող է շարժել ոտքերն ու ձեռքերը, սակայն նրա վիճակը նախկինի նման գնահատվում է կրիտիկական, ասվում է «Բոլթոնի» եւ London NHS Trust-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրեց Անգլիայի գավաթի խաղարկության «Տոտենհեմ» - «Բոլթոն» խաղում: Հանդիպումը մնաց անավարտ 1:1 հաշվով ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում