19:26  ,  19 մարտի, 2012

Բելգիայում 23-ամյա ֆուտբոլիստը կաթված է ստացել

Բելգիայի Նամեն նահանգի «Արկետա» եւ «Շալտեն» թիմերի նախավարժանքի ժամանակ սրտի կաթված է ստացել «Արկետի» 23-ամյա խաղացողը, հաղորդում է Het Nieuwsblad-ը:

Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը կրիտիկական է: Թիմերի հանդիպումը հետաձգվել է: Խաղացողի անունը չի հրապարակվում:

Բելգիայի ֆուտբոլային միությունը որոշել է երիտասարդական եւ պատանեկան լիգաներում հանդես եկող մոտ 400 հազար ֆուտբոլիստների համար առաջիկայում պարտադիր բուժզննում կազմակերպել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով