17:55  ,  19 մարտի, 2012

Վրաստան - Ռուսաստան` 46:0

Ռեգբիի Վրաստանի հավաքականը եվրոպական ազգերի գավաթի խաղարկության հերթական հանդիպումն է անցկացրել Թբիլիսիում եւ 46:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմին:

Հերթական տուրում ուկրաինացիները Օդեսայում 35:33 հաշվով պարտության են մատնել պորտուգալացիներին, իսկ Իսպանիան Մադրիդում 13:12 հաշվով հաղթել է Ռումինիային:

Վրացիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը, եռյակում են նաեւ Ռումինիայի եւ Իսպանիայի թիմերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով