17:04  ,  19 մարտի, 2012

ՖԻՖԱ. Հայաստանը բարձրացել է մեկ աստիճան

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ աստիճան եւ գտնվում է 113-րդ տեղում: 

Առաջին տասնյակում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Հյուսիսային Կորեայի, Անգլիայի եւ Ավստրալիայի հավաքականները:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ ներգրավված է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, 6 խաղերում կրել է նույնքան պարտություն, բաց է թողել 38 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով