16:46  ,  19 մարտի, 2012

«Տոտենհեմի» ֆուտբոլիստներին ուղարկել են սրտաբանի մոտ

Ֆաբրիս Մուամբայի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է թիմի բոլոր ֆուտբոլիստներին բուժզննման ուղարկել սրտաբանի մոտ, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Մուամբան կորցրեց գիտակցությունը Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Տոտենհեմի» հետ հանդիպման 43-րդ րոպեին: Որեւէ խաղացողի հետ հպում չէր եղել: Ֆուտբոլիստի մոտ գրանցվել է սրտի նոպա: Նրա վիճակը մնում է ծանր կայուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով