15:52  ,  19 մարտի, 2012

Հունական Կլասիկոյի դաժան առանձնահատկությունները

Հունական ֆուտբոլի Էլ Կլասիկոն Աթենքի «Պանատինաիկոսի» եւ Պիրեյի «Օլիմպիակոսի» միջեւ անավարտ է մնացել Աթենիքի ստադիոնի տրիբունաներում սկսված անկարգությունների եւ հրդեհի պատճառով:

Թիմերը պայքարում են Հունաստանի առաջնության առաջին տեղի համար: Հանդիպումն առաջին անգամ հետաձգվել է 45-րդ րոպեին, ոստիկանների եւ ֆանատների բախումների ժամանակ: Խուլիգանները այրել են աթոռներ, ոստիկանների վրա նետել շշեր ու քարեր:

Հրշեջ մեքենենաները դուրս են եկել խաղադաշտ` տրիբունայի եւ տաբլոյի հրդեհը մարելու համար: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: 60 ֆուտբոլասերներ ձերբակալվել են:

Մրցավարը խաղը դադարեցրել է հանդիպման ավարտից 9 րոպե առաջ, երբ  «Օլիմպիակոսը» հաղթում էր 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով