15:19  ,  19 մարտի, 2012

«Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզչին

Իսպանական «Վիլյառեալը» մարտի 19-ին գլխավոր մարզիչ է նշանակել Միգել Անխել Լոտինային: «Լեւանտեից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Խոսե Մոլինային:

Իսպանիայի առաջնության նախորդ հինգ տուրերում «Վիլյառեալը» կրեց չորս պարտություն եւ մեկ ոչ ոքի խաղաց:

Մոլինան թիմը գլխավորել էր դեկտեմբերին` փոխարինելով Խուան Կարլոս Գարիդոյին: Այն ժամանակ ակումբը 17-րդ տեղում էր: Այս ընթացքում առաջընթացի հասնել Մոլինան չկարողացավ: 27 տուրում թիմը վաստակել է 27 միավոր եւ 17-րդ տեղում է:

Նոր մարզիչ Միգել Անխել Լոտինան նախկինում գլխավորել է «Էսպանյոլը», «Ռեալ Սոսյեդադը» եւ «Դեպորտիվոն»: Նրա գլխավորությամբ «Էսպանյոլը» 2006-ին նվաճել է Իսպանիայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում