12:47  ,  11 հոկտեմբերի, 2012

Վարդան Մինասյան. Դժվար է լինելու հաղթել Իտալիայի հավաքականին

Դժվար է լինելու հաղթել Իտալիայի հավաքականին, լավ խաղալը քիչ է հաղթելու համար, պետք է նաեւ հաջողություն ունենալ, այս պահին «Հրազդան» ստադիոնի մամուլի սրահում ընթացող մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Տրամադրությունը շատ բարձր է: Մենք ունենք կորուստներ: Սարկիսովը վնասվածք ստացավ առաջին մարզման ժամանակ, բայց պատրաստ կլինի խաղին:
Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Իտալիայի այս հավաքականը տարբեվում է նախորդներից նրանով, որ ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում: Չեզարե Պրանդելին իտալական ֆուտբոլի պատմության մեջ տակտիկապես ամենագրագետ մարզիչն է։ Իտալիան ուժեղ թիմ է, բայց ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլ է խաղում ՝ կատենաչո: Այժմ խաղում են նաեւ հարձակողական ոճի մեջ։ Դժվար է լինելու հաղթել նրանց: Լավ խաղալը քիչ է հաղթելու համար, պետք է նաեւ հաջողություն ունենալ:
Հայաստանի հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլստներին դեռ վաղ է լինել հիմնական կազմում»,- նշել է Վարդան Մինասյանը:

Հայաստան – Իտալիա ընտրական մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, 21։00-ին «Հրազդան» ստադիոնում։

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով