14:27  ,  19 մարտի, 2012

Տղամարդկանց Եվրոպայի չեմպիոնը կանանց չեմպիոնից քիչ մրցանակային գումար կստանա

Մարտի 20-ին Պլովդիվում մեկնարկելիք շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնն ավելի քիչ կստանա, քան Թուրքիայում ավարտված կանանց Եվրոպայի առաջնության հաղթողը:

Կանանց Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Վալենտինա Գունինան Թուրքիայում ստացավ 20500 եվրո, իսկ տղամարդկանց չեմպիոնը կստանա 14 հազար եվրո:

Համաշխարհային շախմատում աննախադեպ է, երբ կանանց չեմպիոնն ավելի մեծ գումար է ստանում:

Նշենք, որ Պլովդիվում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն  գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:

Առաջնությունը կավարտվի մարտի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով