MOOD #ATPCup | @BautistaAgut | #TeamSpain pic.twitter.com/g3vvsbPqqo
— ATPCup (@ATPCup) January 7, 2022
Իսպանիայի հավաքականը նվաճեց Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող թենիսի տղամարդկանց ATP Cup թիմային մրցաշարի եզրափակիչի ուղեգիր՝ 2։0 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի թիմի նկատմամբ։
Պաբլո Կարենյո-Բուստան 6։2, 6։1 հաշվով պարտության մատնեց Յան Զելինսկուն, իսկ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 7:6 (8:6), 2:6, 7:6 (7:5) հաշվով հաղթեց Հուբերտ Հուրկաչին։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 8-ին կվիճարկեն Ռուսաստանի եւ Կանադայի հավաքականները։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 9-ին։ Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանում է Ռուսաստանի թիմը։
That #ATPCup final feeling #TeamSpain pic.twitter.com/idZXlrEdib
— ATPCup (@ATPCup) January 7, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում