Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ թենիսիստը մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 7։5, 6։3։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 55 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը հունվարի 8-ին կհանդիպի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը քառորդ եզրափակիչում 6։4, 7։6 (7։3) հաղթել է բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում