Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերի արդյունքում հայտնի դարձան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
Եվրոպայի լիգայի խմբերի հաղթողները հանդես կգան 1/8 եզրափակիչում։ Այդ թիմերն են «Լիոնը», «Մոնակոն», Մոսկվայի «Սպարտակը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Գալաթասարայը», «Ցրվենա Զվեզդան», «Բայերը» եւ «Վեստ Հեմը»։
Group winners!
— UEFA Europa League (@EuropaLeague) December 9, 2021
All 8 teams progress to the round of 16 which takes place in March 2022 #UEL pic.twitter.com/IifvEIKmGN
Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը հանդես կգան 1/16 եզրափակիչում։ Այդ թիմերն են «Գլազգո Ռեյնջերսը», «Ռեալ Սոսյեդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Լացիոն», «Բրագան», «Բետիսը», Զագրեբի «Դինամոն»։
Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը հանդես կգան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ Այդ թիմերն են «Բարսելոնան», «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը», «Պորտուն», «Շերիֆը», «Սեւիլիան» եւ «Զենիթը»։
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում