12:30  ,  19 մարտի, 2012

Ռոմարիո. ԱԱ-2014-ը կլինի խոշորագույն կողոպուտը Բրազիլիայի պատմության մեջ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, այժմ պատգամավոր Ռոմարիոն քննադատել է 2014թ. աշխարհի առաջնության նախապատրաստման ընթացքը:
«Միայն ամաչել կարելի է, երբ հայտարարում են, թե Բրազիլիայի կառավարությունն ու ՖԻՖԱ-ն միավորվել են պատմության մեջ լավագույն առաջնությունն անցկացնելու համար: Մեր կառավարությունը խաբում է ժողովրդին: 2014թ. աշխարհի առաջնությունը կլինի ոչ թե լավագույն մրցաշարը, այլ` խոշորագույն կողոպուտը Բրազիլիայի պատմության մեջ: Բրազիլիան վերածել են կրկեսի: Կարծում եմ` գիտեք, թե ովքեր են ծաղրածուները»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է AP-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով