11:47  ,  19 մարտի, 2012

Ձերբակալվել է Մուամբայի հասցեին ռասիստական մեկնաբանություններ թողած երիտասարդը

Ուելսի ոստիկանությունը մարտի 18-ին Սուոնսիում ձերբակալել է 21-ամյա մի երիտասարդի, որը Twitter-ում ռասիստական բնույթի մեկնաբանություններ է արել «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբայի հասցեին:

Կոնգոն ներկայացնող ֆուտբոլիստը մարտի 17-ին Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում կորցրեց գիտակցությունը եւ տեղափոխվեց հիվանդանոց: Նա սրտի նոպա է ունեցել:

21-ամյա կասկածյալը բերվել է Սուոնսի քաղաքի ոստիկանություն: Ռասիստական մեկնաբանություններով liamstacey9 աքաունթը հեռացվել է, գրում է The Guardian-ը:

Ֆաբրիս Մուամբայի վիճակը մնում է կրիտիկական:

Նշենք, որ Մուամբան «Բոլթոնում» հանդես է գալիս 2008 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով